Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են:
Կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը և շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նրանց վիճակը գնտահավում է կայուն ծանր: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:










































