Կառավարության 6 փորձագետներից 4-ը, որոնք անվտանգության չափանիշներ են մշակում միջուկային ռեակտորների համար, ատոմային ոլորտի ներկայացուցիչներից ստացել են 560 հազար դոլարի դրամաշնորհ: Այս մասին հաղորդում է Kyodo News-ը՝ հղում կատարելով Ատոմային հսկողության դեպարտամենտի տվյալներին (Nuclear Regulation Authority, NRA):
Անցած 3-4 տարիներին Օսակայի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Յամագուչին ստացել է 27,14 մլն իեն (337,7 հազար դոլար)` բարեգործության տեսքով, ու հետազոտական դրամաշնորհներ` Mitsubishi Heavy Industries ատոմային սարքավորումներ արտադրողից և այլ կազմակերպություններից:
Նագոյի համալսարանի պրոֆեսոր Ակիո Յամամոտան ստացել է 10,1 մլն իենի (125,7 հազար դոլար) դրամաշնորհ, իսկ նրա գիտական ուսումնասիրությունը մասամբ հովանավորվել է Japan Atomic Power-ի՝ ատոմային կայանների օպերատորի կողմից:
Եվս մի գիտնական՝ Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալության աշխատակից Տոմոյուկի Սուգիյաման ստացել է 3 մլն իեն (37,3 հազար դոլար) Nuclear Fuel Industries-ից՝ միջուկային ռեակտորների վառելիք արտադրողից:
NRA-ում նկատել են, որ դրամաշնորհները գիտնականներին տրվել են օրինական հիմունքներով, և ստացված միջոցների համար ոչ մի պատժամիջոց չի նախատեսվում:










































