РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան դեռ չի դիմել ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի հետ իր սահմանին Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու մասին: Նա հավելել է, որ եթե իրենք նման առաջարկ ստանան Թուրքիայից, ապա կդիտարկեն այդ հարցը:
Նշվում է, որ Թուրքիան իր տարածքում Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու խնդրանքով ՆԱՏՕ-ին դիմել է իրաքյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ՝ 1990-ական և 2000-ական թվականներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Hürriyet թերթը, վկայակոչելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնում էր, որ Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին խնդրել Թուրքիայում տեղակայել Patriot տիպի հրթիռներ՝ կապված թուրք-սիրիական սահմանին լարվածության մեծացման հետ:






































