«Ասիա-Եվրոպա» միջազգային գագաթնաժողովի (АСЕМ) մասնակից երկրների առաջնորդները կարծում են, որ Եվրոպան կկարողանա հաղթահարել ճգնաժամը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ փոխնախագահ Արկադի Դվորկովիչին:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են եվրոպական թեման, ճգնաժամի հիմնական պատճառները և դրա լուծման ուղիները:
Դվորկովիչը հայտարարել է, որ АСЕМ մասնակից երկրների առաջնորդների կարծիքով՝ ներկա պահին հնարավորություններ կան` լուրջ ճգնաժամ թույլ չտալու և ներկայիս դրությունից դուրս գալու համար:








































