«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնում են, որ երեքշաբթի, նոյեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Նոր Նորքի Գայի (Հայկ Բժշկյանց) արձանի հարակից պուրակում կկայանա թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա կլինեն Սաֆարյանի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության նախկին և ներկա պատգամավորներ, այլ քաղաքական ուժերի, հասարակական շարժումների ներկայացուցիչներ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































