Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Մոնտին կիրակի անսպասելիորեն ժամանել է Աֆղանստան,-գրում է Interfax-ը՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-երին:
Նա այցելել է Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի իտալական կոնտինգենտ, որը տեղակայված է Հերաթում: Այնուհետև իտալական կառավարության ղեկավարը մեկնել է Քաբուլ՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպելու համար:
Նշենք, որ Իտալիան մտադիր է մինչև 2014 թ. վերջը դադարեցնել իր մասնակցությունը Աֆղանստանում ընթացող ռազմական գործողություններին:







































