Կուբայի արտաքին առևտրի և արտասահմանյան ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկան հայտարարել է, որ երկրի տնտեսությունը աճի միտումներ է դրսևորում՝ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին և ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին,- գրում է ITAR-TASS-ը:
Նախարարի խոսքերով՝ ծառայությունների ոլորտը կայուն կերպով մեծացնում է իր չափաբաժինն ինչպես ազգային տնտեսությունում, այնպես էլ՝ արտահանման ոլորտում: Ներկա պահին արտասահմանում աշխատում են տասնյակ հազար կուբացի բժիկներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ:
Մալմիերկայի կարծիքով՝ տնտեսական աճի ծավալները պահելու և մեծացնելու համար նախևառաջ անհրաժեշտ են արտասահմանյան ներդրումներ:
Այս տարի Կուբայի գլխավոր գործարար ֆորումում արտասահմանյան ընկերությունների մասնաբաժինը, 2011թ. համեմատությամբ, մեծացել է 15%-ով : Կազմակերպիչների տվյալների համաձայն՝ ExpoCuba-ում իրենց արտադրանքն են ներկայացրել շուրջ 1.5 հազար ընկերություններ աշխարհի 60 երկրներից: Տոնավաճառն իր աշխատանքն ավարտելու է նոյեմբերի 10-ին:
2011 թ. ֆորումի գլխավոր ձեռքբերումն ավելի քան 300 միլիոն դոլարի պայմանագրերի կնքումն է եղել:









































