Ռուսաստանն ու ԱՊԼ-ն պայմանավորվել են համագործակցության համաժողով (ֆորում) ստեղծել և դրա առաջին նիստն անցկացնել Մոսկվայում մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ԱՊԼ գլխավոր քարտուղարի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներով,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՊԼ-ն հարաբերությունների մեծ պատմություն ունեն: Համաժողովը կլինի արտգործնախարարների մակարդակով:
Ռոսաստանը հույս ունի, որ Ժնևում հանդիպման բոլոր մասնակիցները կվերադառնան Ժնևյան կոմյունիկեի ոգուն և սկզբին,- նշել է Լավրովը:
Նա ասել է, որ Ռուսաստանը ժնևյան հանդիպման միակ մասնակիցն է, որն աշխատում է բոլոր կողմերի հետ, ընդ որում` ժնևյան պայմանավորվածություններին խստորեն հետևելով: Նա կոչ է արել բոլորին ազդել սիրական հակամարտության կողմերի վրա, որպեսզի նրանք բանակցեն:
Ռուսաստանը համարում է, որ Ժնևյան կոմյունիկեն իրագործելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը պետք չէ:








































