Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծիք է հայտնել թենիսում դոպինգ ստուգումների մասին:
«Կարծում եմ՝ թենիսիստների նկատմամբ վերահսկողությունը անհրաժեշտ մակարդակի վրա չէ: Կարծում եմ՝ դոպինգ ստուգումները պետք է ավելի հաճախակի բնույթ կրեն: Կարծում եմ նաև, որ բոլոր թենիսիստները պետք է սատարեն իմ այս նախաձեռնությանը:
Սա շատ կարևոր հարց է, եթե մենք ցանկանում ենք, որ թենիսը զերծ մնա դոպինգից», – Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկուհի Սերենա Ուիլիամսն ու ռուսաստանցի Մարիա Շարապովան դեմ էին արտահայտվել թեստերի հետագա խստացմանը:








































