Աշխարհում ամենամեծ մասնագիտական LinkedIn սոցիալական ցանցի լսարանը կունենա 200 միլիոն գրանցված օգտատեր:
Վերջերս LinkedIn-ի ներկայացուցիչները հաղորդել էին այն մասին, որ այժմ կայքում գրանցված է 187 միլիոն մարդ: Դա նշանակում է, որ տվյալ ծառայության լսարանը յուրաքանչյուր եռամսյակում աճում է 10-15 միլիոն օգտատերով: Ընթացիկ տարվա մայիսին սոցիալական կայքը հաղորդել էր 161 միլիոն, իսկ օգոստոսին` 175 միլիոն մարդ ընդգրկող լսարանի մասին:
Համեմատության համար նշենք, որ Facebook ամենահայտնի սոցիալական ցանցը վերջերս հայտարարել էր 1 միլիարդ ակտիվ օգտատերերի մասին, իսկ Twitter-ում կա 500 միլիոն մարդ:
Նոր ֆինանսական հաշվետվության ներկայացումից հետո LinkedIn կայքի ակցիաները բարձրացել են ավելի քան 50 տոկոսով:







































