Մոսկվայում համերգից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Միրեյ Մաթյեն լրագրողներին հայտնել է, որ ռուսերենի դասեր իրեն Փարիզում մշտական ապրող մի հայ երգչուհի է տվել: Նա հպարտությամբ նշել է, որ հայազգի ազգականներ ունի, մասնավորապես՝ իր քույրերից մեկը հայի հետ է ամուսնացած:
Իր անձնական կյանքի մասին երգչուհին պատմել չի սիրում:







































