Կիպրոսի կուրորտային Այա Նապա քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ զոհվել է բրիտանական բանակի զինվոր, հաղորդում է BBC-ն: Նրա մահվան պատճառ են դարձել դանակից ստացած վերքերը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է 19-ամյա զինվորի մահը: Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար Կիպրոսի օրինապահ մարմինները ձերբակալել են երեք բիտանացի զբոսաշրջիկի:
Ավելի վաղ նախարարությունը բրիտանացի զինվորականներին պաշտոնապես արգելել էր հայտնվել Այա Նապայի կենտրոնում, որը երիտասարդության շրջանում հայտնի հանգստավայր է:








































