Ռուսաստանի Պրեմեիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Դինամո»-ին: Դաշտի տերերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ Ռոման Բերեզովսկին «Դինամո»-ի պահեստայինների նստարանին էր:
«Կրասնոդար» – «Դինամո»` 2:0
1:0 Վենդերսոն (37′), 2:0 Կոնատե (90+2′)









































