Սոնյա Գանդիի ավագ որդի Ռախուլ Գանդին վերջին շրջանում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև` տասնյակ հազարավոր կողմնակիցների հետ մասնակցելով Նյու Դելիում տեղի ունեցած ցույցին: Փորձագետները դա կապում են Գանդիի` մինչև 2014 թվականի նախագահական ընտրությունները Հնդկաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավոր ցանկության հետ:
Լինելով Հնդկական ազգային կոնգրեսի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար` Հնդկաստանում հայտնի քաղաքական դինաստիայի 45-ամյա ներկայացուցիչ Ռախուլ Գանդին խոստացել է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնել, որպեսզի վերացնի միլիոնավոր հնդիկների աղքատությունը:
Գործող վարչապետ 80-ամյա Մանմոխան Սինգխը ընդդիմության կողմից անդադար մեղադրվում է կոռուպցիայի և տնտեսական անկման մեջ: Հոկտեմբերի վերջին Սինգխը կառավարությունում կադրային փոփոխություններ է իրականացրել և հայտարարել է, որ նախարարների գրասենյակում Ռախուլ Գանդիին պաշտոն է առաջարկել, սակայն վերջինս հրաժարվել է:








































