Իտալիայի A Սերիայի 11-րդ տուրի «Ինտեր»-ի դեմ խաղից հետո «Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է, որ մրցակիցը հիանալի էր գործում հակագրոհելիս ու արժանի էր հաղթանակին:
«Ինտեր»-ը հիանալի էր գործում հակագրոհելիս: Քանի դեռ մենք առաջ էինք հաշվի մեջ, մրցակցին ազատ գոտիներ չէինք տրամադրում:
Մենք տնօրինում էինք խաղի ընթացքն ու երկրորդ գոլը խփելու լավ շանսեր ունեինք: Հենց որ մեր խաղացողները սկսեցին չարաշահել անհատական խաղը, սկսեցին ազատ գոտիներ առաջանալ, ու մրցակիցը սթափվեց և օգտագործեց դրանք: «Ինտեր»-ը արժանի էր հաղթանակին»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:






































