Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ոստիկանապետի հարցը մնաց

Սերժ Սարգսյանի երեկվա այցը ոստիկանություն բաց թողեց մի շատ կարևոր հարցի պատասխան՝ փոխվելո՞ւ է արդյոք Հայաստանում ոստիկանապետը: Այդ հարցը մշտապես ուղեկցել է հասարակական-քաղաքական գործընթացները Սերժ Սարգսյանի պաշտոնամուտից ի վեր: Եվ հատկանշական է, որ Սարգսյանն ինքը երբեք չի փորձել փակել այդ թեման:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում երբեք չի փորձել գոնե ինչ-որ ժամանակով անդրադառնալ ոստիկանապետի փոփոխության մասին խոսակցություններին, հրապարակումներին, նույնիսկ ոստիկանության ներսում առկա խմորումներին, որոնք նաև հրապարակային դրսևորումներ են ունեցել, և գոնե ինչ-որ ժամանակի համար փակել թեման: Դա թերևս նշանակում է, որ Սերժ Սարգսյանին այդ թեման ձեռնտու է:

Դրա վկայությունն է նաև այն, որ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ Ծաղկաձորում փոփոխություններ խոստացավ ոստիկանությունում, իսկ երեկ էլ, ոստիկանության կոլեգիայի նիստին այցելելով, փաստացի որևէ կերպ չփորձեց մանրամասնել, թե արդյոք փոփոխություն ասելով՝ որոշակի կադրային հարցե՞ր է նկատի ունեցել, թե՞ ընդամենը բարեփոխումների մասին ընդհանրական ձևակերպումներ, ինչով բավարարվեց Սերժ Սարգսյանը երեկ:

Ընդ որում, այստեղ հատկանշականը հենց այն է, որ նա երեկ որևէ կերպ չփորձեց ակնարկել անգամ, թե առաջիկայում մտադիր չէ ոստիկանապետին փոխել: Մինչդեռ ոստիկանությունում փոփոխությունների մասին նրա հայտարարությունից հետո հանրության և փորձագիտական շրջանակների մի զգալի մասի մոտ ձևավորվեց այն սպասումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գնալ ոստիկանապետի փոփոխության, հատկապես՝ Ալիկ Սարգսյանի վերջին օրերի բացահայտ քաղաքական և ոստիկանի լիազորությունները գերազանցող հայտարարությունների ֆոնին:

Սերժ Սարգսյանը որևէ կերպ չփորձեց երեկ որոշակիություն մտցնել ոստիկանապետի հարցում իր պահվածքի մեջ: Հարց է առաջանում՝ ինչո՞վ կամ ինչի՞ համար է թեման նրան ձեռնտու, որ չի ցանկանում այն փակել առնվազն գոնե մինչև խորհրդարանական ընտրությունները: Ըստ երևույթին, այստեղ իրավիճակը բավական հետաքրքրական է և թերևս խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի զգում, թե բավարար իշխանություն ունի ոստիկանական համակարգի վրա: Այդ պարագայում նա գերադասում է համակարգին հստակ մեսիջներ ուղղելու փոխարեն, պահպանել շանտաժային որոշակի մթնոլորտը՝ մշտական լարվածության մեջ պահելով ոստիկանության ղեկավարությանը: Այդպիսով նա թերևս փորձում է ստեղծել որոշակի էմոցիոնալ ֆոն, որը առավել վերահսկելի կդարձնի ոստիկանական բուրգը:

Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանի համար միանգամայն շահեկան է, որ ոստիկանապետի փոփոխության հանրային սպասումը պահպանվի, ու դրա համար էլ նա ոչ բավարարում է այդ սպասումը և ոչ էլ փորձում է որոշակիություն մտցնել այդ հարցում: Առավել ևս, որ դա նաև քարոզչական ծառայություն է մատուցում Սերժ Սարգսյանին, քանի որ ոստիկանապետի փոփոխության սպասումը թարմ պահելով՝ նա այդպիսով առկախում է հանրային տրամադրությունների մի մաս, ձևավորելով որոշակի չեզոք սպասողականություն, երբ հասարակությունն ի դեմս այդ փոփոխության դրական քայլ է ակնկալում և միշտ սպասում, որ այն ուր որ է՝ տեղի կունենա:

Սակայն այդ մասով սպասումներն էլ իհարկե մեծ մասամբ իռացիոնալ են, քանի որ, դատելով Սերժ Սարգսյանի նախագահության եռամյա շրջանից, նրա գործունեության որակից և երկրում իրական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքից, այսինքն՝ դրա բացակայությունից, թերևս կարելի է ասել, որ ոստիկանապետի փոփոխությունը կարող է միայն մխիթարություն լինել հասարակության համար, քանի որ հազիվ թե կառավարման եռամյա հիշյալ բազա ունեցող Սերժ Սարգսյանը ոստիկանությունում որակապես ավելի հասարականպաստ նշանակում կատարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում