Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն այս տարվա սեպտեմբերին կազմել է 179 մլրդ 346.1 մլն դրամ, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավել է 9.9%-ով, այս տարվա օգոստոսի համեմատ՝ 26.3%-ով, իսկ հունվար-սեպտեմբերի հավելումը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ 10.7% է:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքը կազմել է 178 մլրդ 93 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 9.8%-ով:
Ձկնորսության ծավալները կազմել են 1 մլրդ 252 մլն դրամ, որը տարվա առումով ավելի է 37%-ով, իսկ ամսական ցուցանիշները դիտարկելիս օգոստոսի նկատմամբ սեպտեմբերին ձկան սպառումն ավելացել է 16%-ով:
Նշենք, որ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ ավելացել էր 84.2%-ով: Աճի միտումների նվազումը որոշ չափով տարօրինակ է, քանի որ սեպտեմբերը բերքահավաքի ակտիվ շրջան է:






































