Բիգ-բենի աշտարակը, որը վերջերս պաշտոնապես անվանվել է «Էլիզաբեթի աշտարակ», ներկայում կհանձնվի վարձակալության:
Իշխանությունները որոշել են, որ օբյեկտի պահպանությունը չափազանց թանկ է արժենում հարկատուներին, այդ իսկ պատճառով աշտարակի ներքին տարածությունը որոշված է առաջարկել ռեժիսորներին, որոնք վաղուց են ցանկություն հայտնել՝ մուտք գործել այս յուրահատուկ հարթակ:
Փորձագետները հաշվարկել են, որ աշտարակի ներքին շինությունների վարձակալությունը կօգնի ոչ միայն փակել ծախսերը, այլև նույնիսկ եկամուտ ստանալ: Նրանց ծրագրերի համաձայն՝ Բիգ-բենը կբերի շուրջ 3,5 մլն եվրո եկամուտ, գրում է Euromag-ը:
Գաղափարը ծագեց այն բանից հետո, երբ մի որոշ ժամանակ առաջ առաջարկ հնչեց գումար գանձել այցելուներից, որոնք ցանկանում են բարձրանալ աշտարակ, սակայն առաջարկը մերժվեց:
Բիգ-բենի վիճակը ներկայում նախանձելի չէ: Հայտնի է, որ Համայնքների պալատը աստիճանաբար քայքայվում է Թեմզայի ջրերի հետևանքով: Իր հերթին, աշտարակը թեքվում է դեպի գետը:
Մասնագետների կարծիքով՝ ափերի ամրացման համար անհրաժեշտ է 1,2 մլրդ եվրո:









































