Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը

Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հետ

Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հետ:

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաև պատասխանել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին և բանակի ձեռքբերումներին:

«ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո»,- ասել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև նշել է. «Քսան տարվա պատմության ընթացքում մենք մշտապես ունեցել ենք քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ: Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք, բացի դրանից` առ այսօր բանակում իրականացվում է քաղաքացիական վերահսկողության տարաբնույթ գործողություններ: ՀՀ զինված ուժերը ծնվել են ժողովրդի ծոցից` մշտապես արտահայտելով հանրության կամքը: Սա է նաև մեր հաջողության գրավականը»: Խոսելով ՀՀ ԶՈՒ ձևավորման և կայացման առանձնահատկություններից` պաշտպանական գերատեսչության ղեկավարը թվարկել է մի քանի դրույթներ` մասնավորապես կարևորելով միասնության, սեփական հողին տեր կանգնելու և գրագետ հրամանատարության գործոնները:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցներին խորհուրդ է տվել ապավինել սեփական ուժերին և հիշել, որ հաջողության հասնելու համար պետք է երկարատև ու քրտնաջան աշխատանք իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում