ԱՄՆ-ում բնակվող Լեհաստանի քաղաքացի Էլժբեթ Պլյացովսկայան դանակով դաժանորեն սպանել է իր յոթնամյա որդուն և հարևանի հնգամյա աղջկան, գրում է Interfax-ը` հղում կատարելով Associated Press-ին:
Երեխաների մարմինը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ հարևանուհին ցանկացել է վերցնել իր դստերը, սակայն տան դուռը փակ է հայտնաբերել, որից հետո դիմել է ոստիկանություն:
Պլյացովսկայան պնդում է, որ փորձել է երեխաների միջից հանել սատանային, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ որդուն սպանել է ամուսնուց վրեժ լուծելու համար, ով, իր կարծիքով, չի գնահատել իրենց հարաբերությունները, իսկ աղջկան սպանել է վկայից ազատվելու համար:







































