Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ստամբուլում 36-ամյա Էնգին Սարգըքը կրակել է կնոջ (36 տարեկան), 7 երեխաների (5-17 տարեկան) և եղբոր վրա, ինչից հետո ատրճանակով կրակել է իր վրա: Միջադեպը գրանցվել է երեկ ուշ երեկոյան` 23.30-ին:
Սարգըքը նախ սպանել է կնոջն ու եղբորը, ապա մտել է երեխաների ննջասենյակ և կրակել նրանց վրա: Ստացած վնասվածքներից ընտանիքի 6 անդամները զոհվել են, 2-ի վիճակը գնահատվում է ծանր: Սարգըքի հարևանները նշել են, որ նա իրենց վրա հանգիստ մարդու տպավորություն է թողել և կոնֆլիկտներ չի ունեցել շրջապատի հետ:
Նախնական տվյալներով` Սարգըքը կրակել է երեխաների գլխին: Տարվում է հետաքննություն:










































