Կանանց սիրելի հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն կրկին ազատ է. նա բաժանվել է իր հերթական ընկերուհուց` սուպերմոդել Էրին Հիթերթոնից, գրում է Lifenews-ը:
«Տիտանիկ»-ի աստղը և Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը խաղաղ բաժանվել են 10 ամիս տևած հարաբերություններից հետո:
«Ամեն ինչ տեղի ունեցավ մի քանի շաբաթ առաջ` առանց «արյուն թափելու», նրանք նախկինի պես հարգալից են միմյանց հանդեպ»,- հայտնել է զույգի մերձավորներից մեկը:
Որպես բաժանության պատճառ նշվում է Լեոնարդո Դի Կապրիոյի խիստ զբաղվածությունը: «Նրանք երկուսն էլ շատ խիստ գրաֆիկ ունեն և ժամանակ չէին ունենում հանդիպել միմյանց»,- հաստատել են նախկին սիրահար զույգի ընկերները:










































