Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանում Հրանտ Դինքին այդպես էլ չճանաչեցին

Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորները չբացահայտվեցին դատարանի անազատության պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Հրանտ Դինքն ու «Ակօսը» թուրքահայերի կյանքում. Մեկնաբանություններ տարիներ հետո» թեմայով, ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Նա հիշեց, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո տարածված խոսակցություններով հանցագործներն ասել էին, որ ավելի շուտ պետք է կատարվեր սպանությունը: Ըստ բանախոսի՝ ծրագրելն այլ բան է, կատարելն՝ այլ, այն էլ Հրանտ Դինքի նման հանրաճանաչ մեկին սպանելը հեշտ չէ: «Ինչ-որ կերպ իրենց նպատակին հասան, ինչ-որ կերպ՝ չհասան, տարբեր պատճառներ կարող էին լինել, այս մի խումբը կատարեց իր նպատակը: Իրական մեղավորները չբացահայտվեցին, դա արդեն ցույց է տալիս, որ դատարանն այդքան էլ ազատ չէր իր գործունեության մեջ: Հետաքրքրական էր՝ դատավորը դատավճիռ տվեց, որից հետո ասաց, որ ինքն էլ բավարարված չէ: Մարդասպանն ավելի թեթև պատիժ ստացավ, քան այն մարդը, ով զենք էր նրան տվել ու հուշել սպանել»,- նշեց Տիրան Լոքմագյոզյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ Հրանտ Դինքի մահից հետո մի հոդված էր գրել և Հրանտ Դինքի կյանքը, գործունեությունը, մահը համեմատել էր Գրիգոր Զոհրապի կյանքի, գործունեության, մահվան հետ: Ըստ Լոքմագյոզյանի՝ Գրիգոր Զոհրապը մի հայ էր, որը թե պառլամենտում, թե դրսում ազատ խոսում էր ամենի մասին, որպես հայ և Օսմանյան Թուրքիայի քաղաքացի, համարում էր, որ Օսմանյան պետությունը, եթե լավ պետություն լինի, հայերն էլ այնտեղ լավ կապրեն: «Նույնը Հրանտն էր կարծում: Իրենց վերջն էլ նույնը եղավ՝ հարյուր տարի առաջ և հարյուր տարի հետո: Մի խիզախ մարդ հարյուր տարի առաջ խոսում էր ազատ, համարձակ, հարյուր տարի հետո համայնքից դուրս եկավ մեկը, ով ևս խոսում էր խիզախ, համարձակ և նույն ավարտն ունեցավ»,- մեկնաբանեց բանախոսը՝ ասելով, որ Հայաստանում Հրանտին չէին ճանաչում, իսկ Թուրքիայում նրան ավելի շատ ու լավ էին ճանաչում: Նա մահից հետո էլ ճիշտ չճանաչվեց Հայաստանում:

Նրա համոզմամբ՝ Հրանտ Դինքը չսպանվեց, որ հայ նացիոնալիստ էր, եթե նա հայ նացիոնալիստ լիներ, հավանաբար կապրեր Թուրքիայում մինչ այսօր, որովհետև Թուրքիան այն պետությունն է, որին թշնամիներ պետք են: Բայց, բանախոսի կարծիքով, Հրանտ Դինքն ավելի վտանգավոր եղավ Թուրքիայի համար, որովհետև որպես հայ էր խոսում, որպես թուրք քաղաքացի:

«Նա չէր խոսում հայկական, թուրքական դիրքերից, նա երրորդ ուղին էր բացել, երկու կողմի համար էլ թշնամի էր դարձել: Երկու կողմից ազգայնականներն էլ իրեն ընդունեցին, թուրք նացիոնալիստներն էին ներկա նրա թաղմանը, այսինքն՝ իրենք հասկացան, որ այս մարդը հակաթուրքական քայլ չի անում, իրենց էլ է ձեռնտու, հայերն էլ տեսան, որ հայերին էլ է ձեռնտու իր մոտեցումը: Հրանտն այսպես երրորդ ճանապարհ էր բացում, բայց Թուրքիայի խորքային պետությանը դա ձեռնտու չէր, քանի որ լրիվ այլ խնդիրներ ուներ լուծելու»,- մեկնաբանեց Տիրան Լոքմագյոզյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում