Եվրոպացի պաշտոնյաներն առաջին անգամ թույլ են տվել կիրառել կոմերցիոն գենոթերապիա: Սա բուժման մեթոդ է, որի օգնությամբ շտկվում է մարդու գենետիկ կոդում եղած սխալը:
Եվրահանձնաժողովը հոլանդական ընկերությանը թույլ է տվել այդ հիվանդության դեմ դեղամիջոցը վաճառել: Այն հազվադեպ հիվանդություն է, որի դեպքում մարդը չի կարողանում ազատվել ավելորդ ճարպից:
Glybera կոչվող դեղամիջոցը կազմված է վիրուսից, որը մկանային բջիջները վարակում է վնասված գենի աշխատունակ կրկնօրինակով:
Առաջին երկիրը, որտեղ պաշտոնապես թույլատրված է կոմերցիոն գենոթերապիա, Չինաստանն է: Եվրոպայում և ԱՄՆ-ում մինչև այժմ հիվանդության դեմ պայքարելու մեթոդը կիրառվում էր միայն լաբորատորիաներում:











































