«Լուրեր են շրջում, թե շուտով Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու: Ասում են` ավտոկայանատեղիների ներքևի հարկը շարունակելու է ծառայել որպես կանգառ այն վարորդների համար, ովքեր չեն ալարի և իրենց մեքենաները կկանգնեցնեն այնտեղ, իսկ վերևի հարկն ամբողջությամբ վերածվելու է խանութների: Ըստ նախնական լուրերի, այս ծրագիրն իրականացնելու է «Տաշիր գրուպը»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Առաջիկայում կփորձենք այս ծրագրի մանրամասները ներկայացնել: Արդյոք հայերը կսիրե՞ն «ընդհատակյա» շոփինգը, թե ոչ` ցույց կտա ժամանակը»:









































