Ուկրաինայի Լուգանսկի շրջանում տղամարդը հարևանին սպանելուց հետո փորձել է փախչել դեպքի վայրից և շփոթել է ավտոմեքենաները` տաքսիի փոխարեն ոստիկանական մեքենա է նստել:
Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հաղորդմամբ` վեճի ժամանակ տղամարդն իր հարևանին հարվածել է դանակով: Բղավոցները լսելով` դուրս է եկել տուժածի կինը ու ամուսնու հետ կարողացել է թաքնվել տանը, նա շտապօգնություն ու ոստիկանություն է կանչել: Տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:
Տղամարդը նստել է ոստիկանների մեքենան և ասել. «Շեֆ կրկնակի կվճարեմ, պետք է անհապաղ Դոնեցկի շրջան գնալ»: Մեքենայի վարորդը «համաձայնել» է և, պատճառաբանելով, որ պետք է ավտոմեքենան բենզին լցնի` դուրս է եկել և փակել մեքենայի դռները:
Կասկածյալը ձերբակալված է: Հետաքննությունը շարունակվում է:








































