Ուրբաթ օրը Հորդանանում բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին տեղեկացրել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:
Ցույցերում հնչել են նաև Իսրայելում Հորդանանի նորանշանակ դեսպանին հետ կանչելու մասին կոչեր: Բացի դրանից, ցուցարարները պահանջել են խզել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը:
Ցուցարարները քննադատել են նաև ուղիղ 95 տարի առաջ հրապարակված Բալֆուրի հռչակագիրը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան հրապարակավ իր աջակցությունն էր հայտնել հրեա ժողովրդի համար իր սեփական երկիրը ստեղծելու գաղափարին:











































