Թենիսի՝ Փարիզում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչի շրջանակներում միմյանց հանդիպեցին Եժի Յանովիչն ու սերբ Յանկո Տիպսարևիչը:
Տիպսարևիչը 6:3, 1:6, 1:4 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից՝ հաղթանակը շնորհելով մրցակցին:
Այսպիսով՝ Ժիլ Սիմոնի հետ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Եժի Յանովիչը: Հիշեցնենք, որ Սիմոնը պայքարից դուրս էր թողել Բերդիխին:







































