Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Ռոբին վան Պերսին մերժել է «Մանչեսթեր Սիթի»-ի առաջարկած շաբաթական 300 հզ ֆունտ աշխատավարձով առաջարկը, որպեսզի միանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Դա իրոք ճիշտ է, որ նա մերժել է քաղաքաբնակներին հանուն մանկունիանցիների: Նա ընտրեց հենց «Յունայթեդ»-ը: Արդյո՞ք ցավալի է, որ նա տեղափոխվեց այլ անգլիական ակումբ: Այո, մեղմ ասած, դա այն չէր, ինչ ես էի ցանկանում:
Ես ցանկանում եմ, որ վաղը կայանալիք խաղում երկրպագուները նրան հարգանքով ընդունեն, քանի որ Վան Պերսին մեր թիմի կազմում խաղացել է 8 տարի շարունակ ու շատ լավ է խաղացել, ինչի արդյունքում էլ վաստակել է այդ հարգանքը»,- հայտարարել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը գալիք տուրում ընդունելու է հենց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:








































