«Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը կկարողանա շարք վերադառնալ մինչև Լա լիգայի 11-րդ տուրի «Մալյորկա»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է AS-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը ձեռքի բավականին լուրջ վնասվածք էր ստացել «Բենֆիկա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի խաղում:
Նախապես բժիշկները նշում էին, որ վերականգնումը կտևի մոտ 8 շաբաթ, սակայն այդ ժամկետները զգալիորեն կրճատվել են: Անձամբ խաղացողը հաստատել է, որ իրեն լավ է զգում ու կկարողանա պատրաստ լինել «Մալյորկա»-ի դեմ խաղին:
Նշենք, որ Պույոլը այս տարի մասնակցել է Լա լիգայի ընդամենը 3 խաղի:









































