Կատարում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների համաձայն` էմիրին քննադատելու համար կպատժվեն 5 տարի ազատազրկմամբ: Իրավապաշտպանները համարում են, որ նոր օրենքում երկակի չափանիշներ կան: Նրանց կարծիքով` այդ փոփոխություններն առաջին հերթին սահմանափակում են խոսքի ազատությունը. չի կարելի քննադատել ոչ միայն էմիրին, այլև նրա ընտանիքի անդամներին:
ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները, որոնք խորհրդարանի քննարկմանն էին ներկայացվել այս տարվա հուլիսին, դեռ չեն ընդունվել, սակայն դրանք կարող են փոփոխություններ մտցնել Կատարի էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի` զանգվածային լրատվամիջոցների ազատությունների կենտրոն ստեղծելու առաջին պահից:
Միջազգային իրավապաշտպանները նշում են, որ երկրում լիովին չեն պահպանվում քաղաքացիների իրավունքներն ու խոսքի ազատությունը:
Կատարցի հայտնի գրող Մուհամմեդ բեն ազ-Զիբ ալ-Աջբին մինչ օրս բանտում է բանաստեղծությունների համար, որոնցում նա գովել է «արաբական գարունն» ու հեղափոխություն կազմակերպած երիտասարդությանը: Գրողին մեղադրել են համազգային ելույթ և Կատարում վարչակարգի փոփոխություն հրահրելու համար: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, հնարավոր է` նրան մահապատիժ սպառնա:




































