Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն Սիրիա զինված ներխուժման կոչ է արել: Մեծ Բրիտանիա այցի ժամանակ Սուսիլոն հայտարարել է, որ անիմաստ է ևս մեկ խաղաղապահ առաքելություն Սիրիա ուղարկելը:
Սիրիայում արդեն մեկուկես տարի է չի ավարտվում հակամարտությունը, որի զոհն է դարձել 20-30 հազար մարդ:
Կողմերի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտել:
Իշխանությունները հայտարարել են, որ բախվում են լավ զինված գրոհայինների հետ, որոնց դրսից օգնություն է ցուցաբերվում:
Ընդդիմությունը կառավարական զորքերին մեղադրում է խաղաղ բնակչության վրա կրակ բացելու և արգելված զինատեսակներ օգտագործելու մեջ:










































