Բրյուսելում ներկայացրել են ԵՄ 2014-2020 թվականների բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ընդհանուր ֆոնդում ներդրումներն ավելացնել 5 տոկոսով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել այս նախագծի քննադատությամբ՝ իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ Լոնդոնը, որը եվրո չի օգտագործում, չի կարող սատարել ԵՄ բյուջեի կտրուկ աճին։
«Եվրոգոտու յուրաքնաչյուր ներկայացուցչի համար կարևոր է բյուջեի կրճատումը: Սակայն հարկավոր է հասկանալ, որ Մեծ Բրիտանիան չի համաձայնի մի գործարքի հետ, որի պայմաններն անընդունելի են երկրի համար»,- հայտարարել է Քեմերոնը:
Դևիդ Քեմերոնի կառավարությունը չորեքշաբթի օրը ստորացուցիչ պարտություն է կրել ԵՄ բյուջեի խորհրդարանական քվեարկության ընթացքում:
Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը քննադատել է բրիտանացի վարչապետին` նրան մեղադրելով և՛ եվրոպական առաջնորդներին, և՛ սեփական կողմնակիցներին համոզելու անկարողության մեջ:









































