Երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է. «Նոյեմբերի 3-ին Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ, որին մասնակցում են ռուս ճանաչված արտիստներ:
Ինչպես երևի թե նկատել եք գովազդներից, այս համերգին հրավիրված էի մասնակցելու նաև ես, սակայն քանի որ ինձ մոտ այժմ նկարահանումների խիտ շրջան է, ես չէի կարողանալու լինել Մոսկվայում և մասնակցել համերգին:
Այս մասին մինչև հասցրեցի տեղյակ պահել կազմակերպիչներին՝ գովազդն արդեն պտտվում էր:
Առհասարակ իմ ելույթների ու գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություն կարող եք ստանալ իմ պաշտոնական էջերից»: