Նախօրեին Լիբիայի խորհրդարանը գրաված մարդկանց մեծ մասը լքել է շենքը: Ինչպես հաղորդել է BBC-ն, երկրի վարչապետ Ալի Զեյդանի և ապստամբների միջև կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել:
Կառավարության ղեկավարը խոստացել է հաշվի առնել վերջերս ձևավորված նախարարների կաբինետի մի քանի անդամներին վերաբերող պահանջները։
Հինգշաբթի օրը տասնյակ զինված մարդիկ գրավել էին Լիբիայի խորհրդարանի շենքը՝ բողոքելով այն բանի դեմ, որ կառավարության նոր կազմի մեջ ընդգրկվել են Մուամար Քադաֆիի կառավարության մի քանի անդամներ:










































