Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչներ Վազգեն Յակուբյանին, Հովիկ Յորդեկյանին, ովքեր նախարարին ներկայացրել են ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արփի Վարդանյանին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ սփյուռքի նախարարը ողջունել է Արփի Վարդանյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ տեղյակ է, և բարձր է գնահատում նրա՝ մինչ այժմ ծավալած գործունեությունը: Նախարարը հավելել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծման օրվանից արդյունավետ կերպով գործակցել է ՀԲԸՄ-ի հետ:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված անելիքները, ինչպես նաև՝ առաջիկա համագործակցության ծրագրերը:






































