Ըստ սահմանադրության` Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի հոկտեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավարի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Վերջերս Իվանիշվիլին և նրա կողմնակիցները հայտարարում են, որ նախագահի կառավարման ժամկետը պետք է ավարտվի 2013-ի հունվարին, երբ լրանա Սաակաշվիլիի նախագահ ընտրվելու 5 տարին։ Սակայն 2010 թ. Վրաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն` նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2013-ի հոկտեմբերին:
Մանջգալաձեն հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2013 թ. հոկտեմբերին: Նա ասել է, որ դա նախատեսվում է նույն սահմանադրությամբ, որով ընտրվել է նոր խորհրդարանը, և այն ժամանակ «Վրացական երազանքը» ժամկետների հարց չէր բարձրացնում։









































