Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ինտեր» – «Յուվենթուս» խաղի մասին:
«Եթե անգամ մեծ ցանկություն ունենամ, չեմ կարողանա հայտարարել մեկնարկային կազմը: Այժմ շատ մտքեր են գլխովս անցնում, սակայն որոշում դեռ չեմ կայացրել: Որոշում կկայացնեմ հանդիպման մեկնարկից 45 րոպե առաջ:
Շատ կարևոր հանդիպում է սպասվում: Մենք հարգում ենք մրցակցին, սակայն վախ չունենք նրանց նկատմամբ»,- իտալական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Ստրամաչոնին:







































