ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Նավի Պիլեյը կոչ է արել Չինաստանին ուշադրություն դարձնել Տիբեթի բնակիչների բողոքներին, քանի որ վերջին ժամանակներս այնտեղ 60 մարդ ինքնահրկիզվել է: «Նմանատիպ ակցիաների քանակը խոսում է տիբեթցիների հուսահատության և անզորության մասին»,– ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Կոմիտեի ղեկավարն իր անհանգստությունն է հայտնել չինական ընդդիմության ակտիվիստների կալանավորման և անհետացման, ինչպես նաև՝ Տիբեթի բնակիչների մշակութային իրավունքների ճնշման կապակցությամբ:
Ինչպես նշում են իրավապաշտպանները, չինական բանակի և ոստիկանության պատճառով ռազմական հանցագործությունները Տիբեթի տարածքում ավելանում են։









































