Գեղեցիկ և արագընթաց պետք է լինեն ոչ միայն ավտոմեքենաները: Ի պատիվ նոր թողարկվող XF-ի` Jaguar ընկերությունը աշխատել է մոտորանավակի ստեղծման վրա:
Արագընթաց մոտորանավակը կառուցել են Ivan Erdevicki Naval Architecture & Yacht Design-ի մասնագետների հետ համագործակցությամբ:
Երեք տեղանոց նավակի երկարությունը ավելի քան վեց մետր է:
Չնայած նավակը շատ հաջող է ստացվել, սակայն ընկերությունը հայտնել է, որ մտադիր չէ թողարկել նման նավակի սերիաներ:








































