Արևելաչինական Ցզյանսու նահանգի Ցզինցզյան քաղաքի մոտ 680 000 բնակիչ Յանցզի գետի աղտոտվածության պատճառով մնացել է առանց խմելու ջրի: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է քաղաքի ղեկավարությունը:
«Գործի է դրվել այդ արտակարգ իրավիճակին արձագանքելու ծրագիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սա Չինաստանում նման առաջին դեպքը չէ: Ընթացիկ տարվա ապրիլին Լանչժոու քաղաքի բնակիչները ջրամատակարարման համակարգ բենզոլի ներթափանցման պատճառով մնացել էին առանց խմելու ջրի: