Սքայդայվերը հրաշքով ողջ է մնացել չնախատեսված միջադեպից հետո: Թռիչքի ժամանակ նրա հանդերձանքը խճճվել է, որից հետո նրան հարվածել է մեկ այլ մարզիկ:
Մեքսիկացի մարզիկը օդում պատահած երկու անհաջողություններից հետո հրաշքով ողջ է մնացել, որոնք սովորաբար ողբերգությամբ են ավարտվում:
Չնայած կրկնակի անհաջողությանը մարզիկը կարողացել է բացել երկրորդ պարաշյուտը և բարեհաջող վայրէջք կատարել:
Տղամարդու խոսքերով` մինչ կբացվեր երկրորդ պարաշյուտը` նա մտովի տեսել է իր ողջ կյանքի լավագույն դրվագները:








































