Նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ: Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ:
«Արմենիան Քարդ» ընկերությունը հայցում է քարտապանների ներողամտությունը` պատճառած անհարմարությունների համար:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում «ArCa» համակարգի բանկոմատները չէին աշխատում և քաղաքացիներին չի հաջողվել գումարներ կանխիկացնել:








































