Thursday, 11 06 2026
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Մոսկվան այսօր գիտակցաբար մի կողմ է քաշվում ԼՂ կարգավորման գործընթացից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Քարնեգի հիմնադրամի փորձագետ, «Արևելք-Արևելք. համագործակցություն սահմաններից այն կողմ» ծրագրի նախագահ Անդրեյ Ռյաբովը:

-Պարոն Ռյաբով, այս փուլում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով ավելի ակտիվ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան: Եթե նախորդ տարիներին Ռուսաստանն էր միջնոդի դերակատարությունն ստանձնել, կազմակերպում էր հակամարտող երկրների նախագահների հանդիպումը, ապա այսօր այս առաքելությունը կարծես իր վրա է վերցրել Ֆրանսիան: Ո՞րն է պատճառը, որ Ռուսաստանն այս հարցում ակտիվություն չի ցուցաբերում և ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել Ֆրանսիայի նախաձեռնությունից:

-Ռուսաստանն իրոք մեծ աշխատանք կատարեց այդ ուղղությամբ: Դմիտրի Մեդվեդևը բավականին մեծ աշխատանք տարավ՝ փորձելով ինչ-որ կերպ բարելավել իրավիճակը: Բայց հատկապես վերջին հանդիպումները ռեալ արդյունքի չբերեցին: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունն այսօր գիտակցաբար մի կողմ է քաշվում: Նախկինի նման Ռուսաստանն ընդգրկված է գործընթացում, սակայն կարծես այսօր առաջնորդվում է հետևյալ գաղափարով՝ թող մյուս երկրները, բանակցային գործընթացի մյուս մասնակիցները նույնպես փորձեն ներդնել իրենց ջանքերը: Չնայած ես կարծում եմ, որ, հատկապես Սաֆարովի դեպքից հետո, չկա լուրջ հաջողությունների հասնելու հնարավորություն: Ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորություն չկա: Այդ պատճառով էլ հավանաբար ռուսական իշխանությունները մի կողմ են քաշվում, որպեսզի տեսնեն, թե ինչպես դա կստացվի մյուսների մոտ: Միաժամանակ այն անհեթեթ մեղադարանքները, որոնք հնչեցին Ռուսաստանի հասցեին, թե ռուսական իբր դիրքորոշումը խանգարում է կառուցողական երկխոսությանը, խանգարում է ինչ-որ բեկումնային լուծման հասնելու համար, դատապարտված են մահվան:

-Իրականում, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար:

-Անկեղծ ասած, ես հիմա չեմ տեսնում լուրջ հաջողության հասնելու իրական ուղիներ: Հավանաբար երկու կողմեր պետք է գնան այնպիսի լուրջ ու խորը զիջումների և այնքան սահմանափակեն իրենց սեփական դիրքորոշումը, որ արդյունք լինի: Բայց այսօրվա դրությամբ դա հնարավոր չէ պատկերացնել: Նման զիջումների գնալն ուղղակի անհնար է՝ ելնելով երկու երկրների ներքաղաքական իրավիճակից: Հայաստանում կա լուրջ ընդդիմություն Ղարաբաղի հարցով: Ադրբեջանում էլ կան խոչընդոտներ այդ հարցում լուրջ զիջումների գնալու համար: Ես կարծում եմ, որ շատ դժվար է հեռանալ Ղարաբաղի հարցի ավանդական գծից: Այդ պատճառով էլ ներկայումս ամենակարևոր հարցը, որ դրված է միջազգային հանրության, այդ թվում՝ Մինսկի խմբի առջև, սա է՝ փորձել թույլ չտալ հարցի շիկացումը, օգտագործել բոլոր գործիքները, բանակցային բոլոր եղանակները՝ պահպանելու համար այս ստատուս-քվոն:

-Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից անմիջապես հետո մեծ էր լարվածությունը, անգամ տեսակետներ կային, որ պատերզամը կվերսկսվի: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կանխեց պառերազմի վերսկսումը, որոշ չափով չեզոքացրեց այդ վտանգը: Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր Իրանի հարցով և այն վտանգով, որ կարող է տարածաշրջանային պատերազմ սկսվել, թե այլ պատճառներ կային ղարաբաղյան պատերազմի չվերսկսման համար:

-Ես կարծում եմ, որ Իրանի հարցն, իհարկե, ունի նշանակություն: Այդ հիմնախնդրի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք, փորձագետները քաջ գիտակցում են, որ որևէ կոնֆլիկտի վերսկսում Իրանի շրջակայքում, Իրանի մասնակցությամբ կամ Իրանի դեմ, այսպես թե այնպես կազդի Հարավային Կովկասի երկրների վրա: Ես կարծում եմ, որ այդ տխուր կանխատեսումները փառք Աստծո չիրականացան և հակամարտող երկրների ղեկավարների, և համաշխարհային խաղացողների դիրքորոշման արդյունքում: Ներկայումս աշխարհի և տարածաշրջանի գերտերություններից ոչ մեկը՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Իրանը հետաքրքված չեն այդ հակամարտության շիկացմամբ: Ինչո՞ւ, որովհետև այդ շիկացման հետևանքները գործնականում հաշվարկել հնարավոր չէ: Այդ պատճառով էլ այս համատեղ ջանքերը կպահպանվեն՝ քաջ գիտակցելով, թե որքան վտանգավոր կարող է լինել հիմնախնդրի թեժացումը:

-Կա տեսակետ, որ պետք է հաշտվել Ղարաբաղի հարցի չլուծման հետ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է չլուծված հակամարտություն ունենալ մեր տարածաշրջանում, Ղարաբաղի հարցը կարող է դառնալ «հարավկովկասյան Դեյթոն»:

Միանշակ ասել, որ այդպես կլինի, սխալ է: Բայց այս իրավճակը՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, այն դեպքում, երբ կողմերը չեն կարողանում փոխզիջման գնալ, ավելի ձեռնտու է, քան ցանկացած ռազմական հակամարտություն, ինչ ելքով էլ այն ավարտվի: Այդ պատճառով էլ ամեն դեպքում բոլոր շահագրգիռ կողմերը կփորձեն լինել հենց այս իրավիճակի կողմանկիցը: Այո, այն վատն է: Բայց խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ մյուս բոլոր տարբերակները, ես նկատի ունեմ գործնական տարբերակները, ոչ թե թղթի վրա գրված թեորեաները, ավելի վատն են: Հետևաբար, կարելի է ասել, որ այս իրավիճակն առայժմ կձգվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում