Իտալական մամուլը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի կենտրոնական պաշտպան Կլաուդիո Մարկիզիոն, հնարավոր է, չկարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Յուվենթուս» – «Ինտեր» հանդիպմանը:
Ֆուտբոլիստն արդեն վերականգնվել է կոճի վնասվածքից, սակայն ազդրի մկանների խնդիրներ ունի:
Ինչպես նշվում է, խաղին մասնակցելու որոշումն անձամբ Մարկիզիոն է կայացնելու. այսինքն՝ եթե ազդրի շրջանում ցավեր ունենա, ֆուտբոլիստը չի մասնակցի խաղին՝ լուրջ վնասվածքից խուսափելու համար:




































