«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ամենևին էլ աղքատ մարդ չէ, այլ ընդհակառակը՝ նրան հանգիստ խղճով կարելի է դասել հարուստների շարքին: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաև «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար:
Ընդ որում, այդ 48 հազար դոլարը նախարարը որպես փոխառնություն վերցրել է ինչ-որ մեկից (անունը հայտարարագրում ջնջված է): Նկատենք, որ սովորաբար պաշտոնյաները գալիս են համեստ ունեցվածքով և հեռանում մի քանի անգամ հարստացած: Հետաքրքիր է՝ երբ Մուրադյանն այլևս նախարար չլինի, նրա ունեցվածքը որքա՞ն կլինի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:







































