Բրիտանական Obvious Engineering ընկերությունը, որը հանդիսանում է եռաչափ լուսանկարների ստեղծման համար նախատեսված Seene հավելվածի մշակող, իր հավելվածում ավելացրել է օբյեկտների եռաչափ նկարահանման հնարավորություն: Օգտատերը կարող է օբյեկտը նկարահանել բոլոր կողմերից և նույնիսկ ուղարկել եռաչափ տպագրության: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Seene-ը թողարկվել է անցած տարվա հոկտեմբերին, և այդ ժամանակից ի վեր ծրագիրը ներբեռնվել է արդեն ավելի քան 1 մլն անգամ:
Seene-ի ստեղծողները մտադիր են եռաչափ նկարահանումը դարձնել զանգվածային՝ վերածելով իրենց հավելվածը «եռաչափ Instagram»-ի:





































