Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերի հնարավորությունները ի շահ Ուկրաինայի ներքին սուր ճգնաժամի կարգավորման։
Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ինչպես նշվում է, զրույցը տեղի է ունեցել ամերիկյան նախաձեռնությամբ։
Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին շարունակել սերտ շփումները Ուկրաինայի խնդրի շուրջ, հաշվի առնելով Շվեյցարիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահի առաջարկները։











































