Այսօր «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի ժամանակ Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ ակտիվիստների և ոստիկանների միջև:
«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստ Դավիթ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, նշեց, որ ոստիկանները կոչված են ոչ թե հրահրելու, այլ կարգուկանոն պահելու:
«Ոստիկանը չի կարող լինել քաղաքացու պես էմոցիոնալ: Նա պետք է լինի սառնասիրտ ու օրինապաշտ»,-նշեց ակտիվիստը:
Նշենք, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտից՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, մեկնարկել էր «Դեմ եմ»-ի «Պահանջի երթը»:
Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակին հարակից տարածքում Օգյուստ Ռոդենի հարևանությամբ գտնվող վայրում հայտարարել էին ժամանակավոր նստացույց:
Մանրամասները՝ տեսանյութում:








































