Monday, 08 06 2026
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
Կենտրոն վարչական շրջանում գրանցվել են աննախադեպ արդյունքներ
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը

Երևան տեղափոխված հուշարձանները բեկոր չեն. Էդմոն Մարուքյան

«Դուք ոչ մեկի հետ չեք քննարկել, որ ուզում եք հուշարձանները տեղափոխել: Այն հուշարձանները, որոնց ասում եք՝ բեկոր, բեկոր չեն»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Վերջինս ներկայացնում էր այս տարվա դեկտեմբերից Երևանի Պատմության թանգարանի Հանրապետության հրապարակին հարող տարածքում անցկացվելիք «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները: Ընդ որում՝ կառավարության որոշմամբ հուշարձանները Երևանում պետք է մնան մինչև 2016թ.:

Մարուքյանը նշեց, որ Դսեղի Սուրբ Գրիգոր եկեղեցուց բերված հուշարձանը տեսնելոււ համար բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գնում Դսեղ ու իջնում ձոր, իսկ հիմա այդ զբոսաշրջիկները չեն գնա մարզեր, այդ թվում` Դսեղ, այլ կգան Երևան:

Պատգամավորը հայտարարեց, որ երաշխիք չկա, թե չորս տարի անց հուշարձանները կվերադարձնեն, առավել ևս, որ նախարարն ասում է, թե դրանք չունեն իրենց տեղը, ընկած են, թաղված են հողում ու անուշադրության են մատնված:

Նիստը վարող Արտակ Դավթյանը թույլ չտվեց, որ Հ. Պողոսյանը պատասխանի պատգամավորին՝ նշելով, թե այդ հարցը Մարուքյանը հնչեցրել է հեռուստատեսությամբ և գրավոր պետք է դիմի կառավարությանն ու ստանա պատասխան:

Նախարար Հ. Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենց տեղերում հուշարձանները վերականգնել չեն կարող, և որ ցուցանմուշներն ավելի կկարևորվեն, եթե ցուցադրվեն Երևանում: Նրա խոսքով` յուրաքանչյուր մարզում կա շուրջ 4 հազար հուշարձան, և 1-2-ը Երևան բերելով` ոչինչ չի լինի, և զբոսաշրջիկների թիվն էլ մարզերում չի պակասի: «Դա չի նսեմացնելու որևէ բան, և մենք 4 տարի անց վերադարձնելու ենք դրանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում